ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ-ի տարածաշրջանային ղեկավարությունը։
 
Վթարը տեղի է ունեցել Մոսկվա–Աստրախան ճանապարհին՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։
«Մոսկվա-Աստրախան ուղերթի ավտոբուսը, Մոսկվայի կողմից շարժվելով դեպի Աստրախան, բախվել է երկաթուղային կամրջի հենասյանը», - ասել են ոստիկանությունից:
 
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 49 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Քննչական կոմիտեն լուծում է քրեական գործ հարուցելու հարցը։
 
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է` չի բացառվում, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։
«Իզվեստիան» առաջին կադրերն է հրապարակել դեպքի վայրից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular