ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլորադոյում անտառային հրդեհները մոտ 1000 տուն են ոչնչացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր շրջանի շերիֆ Ջո Պելլին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են 991 տուն: Միաժամանակ երեք մարդ անհետ կորած է համարվում։

Լուիսվիլ քաղաքում ավերվել են տների մեծ մասը: Հրդեհներից տուժել են նաև Սուպերիորում և հարակից բնակավայրերում:

Չնայած այն հանգամանքին, որ անհայտ կորածները, ամենայն հավանականությամբ, զոհված կլինեն, հաղորդվում է, որ հրդեհներից տուժածներ դեռ չկան։ Հինգշաբթի Կոլորադոյում բնական հրդեհներ են բռնկվել՝ եղանակի հետ կապված էլեկտրահաղորդման գծի վթարից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular