ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական ցավազրկող միջոցներ խոհանոցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յուրաքանչյուրիս խոհանոցում կան հրաշալի ցավազրկող բնական միջոցներ։ Ահա դրանցից մի քանիսը.

 

 

 

Մեխակն՝ ատամնացավի դեմ

gvozdika-3

Ձեր ատամները ցավում են, բայց դուք չունե՞ք հնարավորություն գնալ ատամնաբույժի մոտ: Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները պնդում են, որ մեխակի հատիկների ծամելը, կարող է հանգստացնել ատամի ցավը 2 ժամով, նաև ազատել լնդերի բորբոքումից: Դա տեղի է ունենում շնորհիվ մեխակի մեջ պարունակող նյութի՝  էվգենոլի, որը ուժեղ և բնական անզգայացնող միջոց է: Բացի այդ, 1/4 թ.գ. աղացած մեխակի օգտագործումը սննդի մեջ հանդիսանում է սրտի պաշտպանության պրոֆիլակտիկ միջոց: Գիտնականները ասում են, որ այդպիսի պրոցեդուրան կօգնի կայունացնել արյան ճնշումը ու նվազեցնել խոլեստերինի ձևավորումը անոթնրում 3 անգամ:

Սխտոր՝ ականջի ցավի դեմ

CHesnok

Ամեն տարի, միլիոնավոր մարդիկ դիմում են բժշկի՝ ականջների սուր ցավով: Որպեսզի արագ ազատվել այդ տհաճ երևույթից, հարկավոր է օրական 2 անգամ ականջների մեջ կաթեցնել տաք (մի փոքր) սխտորի ձեթ: Համաձայն Նյու-Մեքսիկոյի բժշկական համալսարանի գիտնականների պնդումներին, այս բուժումն ավելի արագ է և օգտավետ բժշկի նշանակած դէղամիջոցներից: Սխտորը պարունակում է այնպիսի ակտիվ բաղադրիչներ ինչպիսիք են՝ գերմանիում, սելեն, ծծումբ, դրանք հանդիսանում են բնական թույն շատ բակտերիաների համար, որոնք առաջացնում են ցավ: Սխտորի ձեթ ստանալու համար տնային պայմաններում՝ տրորեք 2-3 պճեղ սխտոր և տաքացրեք ձիթայուղի մեջ 2 րոպեի ընթացքում, դանդաղ կրակի վրա: Անցկացրեք քամիչով և պահեք սառնարանում 1 շաբաթ (պիտանելիություն): Իհարկե ոգտագործումից առաջ մի փոքր տաքացրեք:

Սուրճ՝ միգրենի դեմ

147

Ցավազրկող ընդունելուց անմիջապես հետո սուրճ խմելը կօգնի ազատվել գլխացավից: Ըմպեք յուրաքանչյուր ցավազրկող (ոչ բժշկի նշանակած) 1 գավաթ թունդ սուրճով և դուք կտեսնեք, որ դեղամիջոցն ավելի արագ է օգնում: Ազգային հիմնադրամում՝ միգրենի մասին ուսումնասիրությունների արդյունքում (ԱՄՆ) հաստատել են, որ կոֆեինը խթանում է ստամոքսի լորձաթաղանթի գործունեությանը, որն էլ օգնում է ավելի շուտ և էֆֆեկտիվ ներծծել ցավազրկողը:

Առողջություն ձե՛զ և ձեր ընտանիքի՛ն:

Հրապարակման ներկայացրեց՝ Տանյա Կիրակոսյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular