ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլումբիայում առնվազն 20 մարդ Է զոհվել զինյալների ընդհարումների հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 2-ին Կոլումբիայի Արաուկայի դեպարտամենտում՝ Վենեսուելայի հետ սահմանին,  առնվազն 20 մարդ Է դարձել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմացրված կազմակերպության նախկին անդամների և «Ազգային ազատագրության բանակի» զինյալների միջև ծայր առած բախման զոհ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Caracol տեղական ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ իշխանություններն օգնության են  դիմել երկրի նախագահ Իվան Դուկեին: Հունվարի 3-ի առավոտյան կայացել Է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները կգնահատեն տարածաշրջանի իրադրությունը: Տեղական իշխանությունները տեղեկացրել են, որ դեպարտամենտի որոշ բնակիչներ որոշել են ժամանակավորապես հեռանալ իրենց տներից:

«Ազգային ազատագրության բանակը», որի շաքերում կա շուրջ 1,5 հազար մարդ, մնացել Է Կոլումբիայում միակ ապստամբական խմբավորումն այն բանից հետո, երբ 2016 թվականի նոյեմբերին կառավարությունը հաշտության համաձայնագիր կնքեց  «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular