ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը, Իսլանդիա՝ Յոլի օր, Յամայկա՝ Մարունների օր, Լեհաստան՝ Երեք արքաների տոն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1198 - թագադրվել է Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։

1888 – ծնվել է դերասան Վահրամ Փափազյանը:

1896 – ծնվել է գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան):

1899 – ծնվել է լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը:

1912 – ծնվել է հայ թարգմանիչ, բանասեր Արբուն Տայան։

1928 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:

1937 - ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել երկրորդ համամիութենական մարդահամարը:

1974 – վախճանվել է արձակագիր, լրագրող Վարդան Ատրյանը, որի անունով է կոչվում Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցը։

1992 - Արցախը հանրաքվեի միջոցով ընդունել է իր անկախության հռչակագիրը։

- Թբիլիսիում իշխանությունը անցել է Ռազմական խորհրդին, Զվիադ Գամսախուրդիան փախել է Հայաստան:

1994 - Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Հորադիզ կայարանը:

2008 - վախճանվել է Հնչակյան կուսակցության ճանաչված գործիչ, արևելագետ Եղիա Նաճարյանը:

2011 - վախճանվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

563 - կրկնակի անգամ օծվել է Կոստանդնուլպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վնասվել էր 557 թվականի երկրաշարժից:

1412 – ծնվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկը:

1579 - կնքվել է Արրայան ունիան, որով իսկ սկսվել է Հոլանդիայի միավորումը:

1822 - ծնվել է գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտող Հենրիխ Շլիմանըը։

1852 – վախճանվել է ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրայլի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը։

1896 - տեղի է ունեցել «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը, որը համարվում է առաջին կինոնկարը։

1902 – վախճանվել է նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ Լարս Հերտերվիգը ։

1912 - Նյու Մեքսիկոն դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։

1938 - ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոն։

1943- խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ են մտցվել ուսադիրները։

1946 - ծնվել է անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր Սիդ Բարրեթը։

1955 - ծնվել է անգլիացի ճանաչված դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը հայտնի է միսթր Բին բեմական կեղծանվամբ։

1986 – ծնվել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը։

2021 - ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կապիտոլիումի գրավումը: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները 2020 թվականի նախագահական ընտրությունները անվավեր համարելու պահանջով ներխուժել են Կապիտոլիում:

 Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular