ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերադասավորումներ մարզպետների ցանկում․ Փաշինյանի սիրտը թարմություն է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արարատի և Արագածոտնի մարզերն առաջիկայում նոր մարզպետներ կունենան։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է Արագածոտնի մարզպետ նշանակել պատգամավորական մանդատը վայր դրած Սերգեյ Մովսիսյանին, իսկ Արարատի մարզում հայր Թևոնյանին կփոխարինի որդի Թևոնյանը։ Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել, և մեկ շաբաթից կամրագրվի նրանց հրաժարումը:

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այս տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնին, և անմիջապես էլ հայտնվել սկանդալի կենտրոնում։ Մարզպետի պաշտոնի համար բարձրագույն կրթություն է հարկավոր, մինչդեռ ընդդիմադիր լրատվամիջոցները հետաքննություն էին արել, պարզել, որ նրա դիպլոմը կեղծ է։ Ըստ աղբյուրի՝ Պետրոսյանին կարող են փոխնախարար նշանակել Պաշտպանության նախարարությունում՝ հաշվի առնելով նրա զինվորական անցյալը։ Իսկ մարզպետ կդառնա մեկը, ում ճանաչում են միայն որպես գիշերային ակումբի նախկին մենեջեր։ Մովսիսյանը ոչ համապատասխան հմտություններ ունի, ոչ էլ բավարար հեղինակություն Արագածոտնում։ Թերևս, նրան մարզպետի պաշտոն են տալու այս տարվա օգոստոսին ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմության դեմ «ճակատամարտերին» ակտիվ մասնակցելու համար։ Այդ «ճակատամարտերի» մեկ այլ ակտիվ մասնակցի՝ Սեդրակ Թևոնյանին էլ բաժին կհասնի Արարատի մարզը։ Նրա հորը՝ Ռազմիկ Թևոնյանին էլ, մեր աղբյուրի փոխանցմամբ, հանում են ՏԻՄ ընտրություններում բավարար արդյունքներ չցուցաբերելու համար։

Ի դեպ, թե՛ Թևոնյանը, թե՛ Մովսիսյանը երբևէ աչքի չեն ընկել օրենսդիր աշխատանքով, նույնիսկ լրագրողների հետ հարցազրույցներից են խուսափել։ Առայժմ հստակ չէ, թե ովքեր կհայտնվեն Ազգային ժողովում այս երկուսի փոխարեն։ Իսկ առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն մարզպետների ցանկում։ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններում որևէ արդյունք ցույց չտված մարզպետներին փոխարինելու բուռն ցանկություն ունի, պարզապես կադր չունի։

Սարգիս Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular