ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված զինվորականին հիմա էլ դեսպան են նշանակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մի արտառոց յուրահատկություն ունի․ պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք հիմնովին ձախողվել են իրենց գործունեության մեջ, աչքի չեն ընկել ինքնուրույնությամբ և կամային հատկանիշներով, և ընդամենը վարչախմբի պարագլխի կամակատարներն են։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարություններ էր անում, թե առանցքային փոփոխություններ է իրականացնելու դիվանագիտական կորպուսում և ոչ դիվանագետների փոխարեն կադրային ու համապատասխան հմտություններ ունեցող մարդկանց է նշանակելու։ Փոխարենը, Հայաստանը այսօր ԱՄՆ-ում դեսպան է գործուղել Լիլիթ Մակունցին, ում նույնիսկ ԱՄՆ հայ համայնքն է հրաժարվում ընդունել։ Նախօրեին էլ հերթական խայտառակ նշանակումն է իրականացվել։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով և Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Իսկ Տողանյանի փոխարեն դեսպան է նշանակվել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս նշանակման մասին ամիսներ շարունակ են խոսում։ Տողանյանը երբեք էլ ջերմ վերաբերմունք չի ունեցել ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ, սակայն լուրջ կապեր ուներ Մոսկվայում, քչից-շատից կարողանում էր կատարել դեսպանի պարտականությունները։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում պարտականությունների կատարման մեջ մշտապես թերացող Վաղարշակ Հարությունյանի նշանակումը բնավ էլ զարմանալի չէ։ Դեռևս 1999 թվականին նա առաջին անգամ նշանակվել էր Պաշտպանության նախարար վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում։ Սարգսյանը նրան Հայաստան էր բերել և նախարար նշանակել, ընդամենը բանակի նկատմամբ վերահսկողությունը չթուլացնելու համար։ Իսկ 2000 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն հեռացվեց պաշտոնից, այլև զրկվեց զինվորական կոչումից։ Նիկոլ Փաշինյանը նրան նախ իր խորհրդական էր նշանակել, ապա և մի կարճ ժամանակահատված՝ 2020թ․ նոյեմբերի 20-ից մինչև 2021թ․ հուլիսի 20-ը՝ Պաշտպանության նախարար։ Այդ ողջ ընթացքում մամուլն ու զինվորականությունը դժգոհում էին, որ նա պարզապես ընդունակ չէ որևէ քայլ կատարել պատերազմում ջախջախված բանակը վերականգնելու ուղղությամբ։ Հարությունյանին անփառունակ կերպով հեռացրեցին նախարարի պաշտոնից, իսկ այժմ դեսպան են ուղարկում Մոսկվա։

Կարեն Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular