ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները որևէ տեղ հարց չեն բարձրացրել, որ պատերազմի պատճառով կան ամբողջովին հայրենազրկված մարդիկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Նիկոլ Փաշինյանը խոսել էր Արցախում բնակված ադրբեջանցիների, նրանց վերադարձի հարցի մասին։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ պետք է անել հայ փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ` իրավապաշտպանն ասաց․ «Մենք տարիներ շարունակ պնդում էինք, որն հայկական կողմը պատշաճ ձևով չի բարձրացնում սովետական Ադրբերջանից հայ փախստականների հարցը։ Մենք միայն մոտ 10 տարի ունեցանք ինչ-որ մարմիններ, որոնք իրենց անվանման մեջ կրում էին «փախստական» բառը։ Հետագայում մենք չունեցանք այդպիսի մարմին, այն դեպքում, երբ Ադրբեջանում հենց վարչապետի առաջին տեղակալը՝ փոխվաչապետն էր պատասխանատու փախստականների հարցերով։ Դա նշանակում է, որ մեզ մոտ պատշաճ ձևով այդ հարցին ուշադրություն չի դարձվել։ Միայն մեկ հարց են աշխատել լուծել՝ ամբողջովին շեշտադրել են փախստականների սոցիալական խնդիրների լուծման հարցը։ Բոլորովին այլ հարց է, թե ինչքանով է դա հաջողվել։ Այսօր մենք տեսնում ենք, որ կարգավիճակ տալու մասին Հայաստանը որևէ հարթակում հարց անգամ չի բարձրացրել։ Եվ երբ հադրութցիները դիմել են ՄԱԿ-ի գրասենյակ, նրանց պատասխանել են, որ Հայաստանի իշխանությունները որևէ տեղ հարց չեն բարձրացրել այն մասին, որ նախորդ տարվա ագրեսիայի հետևանքով կան ամբողջովին հայրենազրկված տասնյակ հազարավոր մարդիկ։ Ինչքան ես գիտեմ՝ խոսքը մոտ 35 հազար մարդու մասին է, ովքեր Արցախից տեղահանվել են և այսօր գտնվում են անորոշ վիճակում՝ նախ և առաջ չունեն կարգավիճակ, երկրորդ, անհասկանալի է, թե իրենց սոցիալական հոգսերը, ամենօրյա ապրուստն ինչպես պետք է ապահովեն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ մեկը չի մտածում այդ մարդկանց կացարանով ապահովելու մասին՝ լինի ժամանակավոր կամ սոցիալական օգտագործման իրավունքով կացարան։ Եվ երբ Հայաստանում խոսում են այն մասին, որ պետք է ադրբեջանցի փախստականների հոգսերը հոգան, նրանք պետք է վերադարձվեն, ես հստակ հարց հնչեցնեմ՝ սիրելիներս, իսկ Ադրբեջանից դուրս մղված կես միլիոն հայության հարցը ո՞վ պետք է բարձրացնի։ Չլինի՞ Ադրբեջանն է բարձրացնելու այսպես սիմետրիկ առումով, եթե Հայաստանի իշխանությունը բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, ըստ էության ակնկալում եմ, որ Ադրբեջանում պետք է բարձրացնեն հայերի վերադարձի կամ ընդհանրապես նրանց փոխհատուցման հարցերը։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ այն բանաձևը, որը հնչեցրել է քաղաքացի Փաշինյանը, ըստ որի լուծումները պետք է լինեն այնպիսին, որ ընդունելի լինեն ադրբեջանցի, Արցախի ու Հայաստանի բնակչությանը, չի գործում։ Մենք տեսնում ենք, որ առ այսօր լուծվում են միայն մեկ կողմի հարցերը, այն է՝ ադրբեջանական կողմի բոլոր շահերն են սպասարկվում, ընդ որում, արագացված տեմպով»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular