ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին որոշումը սխալ էր, բայց շատ արդար․ «Դա պետք է աներ կեղծարար հեղափոխականը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղազախստանի հպարտ քաղաքացիները կործանում են Ղազախստանի պետականությունը: Արձանագրումն արել է ԱԺ պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը։ Ղազախստանում ստեղծված իրադրությունն ու Հայաստանի իշխանությունների վարքը այս օրերին ամենաքննարկվող թեման են, սակայն ընդդիմադիր առաջնորդներից քչերն են համարձակվում իրենց կարծիքը հայտնել։ Ղազինյանն այդ քչերից է, և իր սթափ դիտարկումներով արձանագրում է որոշ իրողություններ։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ եթե առաջիկայում զանգվածային բողոքի ակցիաները չմարեն և արտաքին (թուրքական) ուղղորդմամբ վերածվեն հակառուսականության պոռթկման, ապա այս ամենը, անխուսափելիորեն, կավարտվի մեծ ողբերգությամբ: Անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների վարքին՝ Արթուր Ղազինյանը տարակուսանք է հայտնել․ «Մեր չհաջողված լրագրողը կյանքում կպատկերացնե՞ր, որ Ղազախստանի նախագահը զանգելու է իրեն օգնություն խնդրելու նպատակով: Ու դա դեռ քիչ է, մի բան էլ ինքը անհապաղ խորհրդակցություններ սկսի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հետ՝ Ղազախստանին օգնելու նպատակով»,- ընդգծել է նա։

Արթուր Ղազինյանին զարմացրել էր նաև որոշ ՀԿ-ների հայտարարությունը։ «Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են: Երեկ նաև պարզվեց, որ նրանք շատ անհանգիստ են ու մտահոգված: ՉԷ, սխալ հասկացաք, նրանք մտահոգված չեն Հայաստանում օրեցօր խորացող բռնապետությամբ, հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ, զանգվածային ու համատարած խախտումներով, բռնաճնշումներով ու իրավունքի գերակայության սկզբունքի տոտալ ոտնահարմամբ»,- ասել է պատգամավորը:

Նա արդարացիորեն նշում է, թե այդ «իրավապաշտպանների» համար ղազախ ժողովուրդը դարձավ մեզ բարեկամ, իսկ իրավապահների վրա կրակող, նրանց գլխատող ահաբեկիչները և խանութներ ու բանկոմատներ թալանող խուլիգանները դարձան հանուն ժողովրդավարության մեռնող տառապյալներ: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն ընդգծում է, որ Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին որոշումը սխալ էր, բայց շատ արդար։

«Դա պետք է աներ հենց ինքը՝ փողոցային ստախոս ու կեղծարար հեղափոխականը»,- ամփոփել է Ղազինյանը:

Գագիկ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular