ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԽ քարտուղար. Հույս ունենք, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը ապագայում օգնություն կցուցաբերի Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հույս ունենք, որ եթե Հայաստանը հայտնվի նման վիճակում, ապա նրան համապատասխան օգնություն կցուցաբերվի։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ զինծառայողներին Ղազախստան ուղարկելու որոշմանը։

Նա նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ կիրառվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները, եւ ցույց է տրվել, որ դա պետք է աշխատի։ «Մենք պետք է նեղացած երիտասարդի կեցվածք չընդունենք, իբր, դուք չարեցիք (չօգնեցիք – խմբ.), մենք էլ չենք անի, այլ պատասխանատվություն վերցրինք։ Հայաստանը դրան շատ կարեւոր նշանակություն է տալիս։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատե՞ն։ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արձագանքով, եթե ապագայում ճգնաժա՞մ ծագի։ Այո, շահագրգռված է։ Ելնելով դրանից՝ Հայաստանը համապատասխան քայլեր է ձեռնարկել»,- նշել է Գրիգորյանը։

Երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ստացավ Ղազախստանի նախագահի հայտը եւ խորհրդակցեց ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարների հետ, այն ժամանակ, նրա գնահատմամբ, Ղազախստանում հեղափոխական գործողություններ չէին, այլ տեղի էին ունենում նաեւ ահաբեկչություններ, մարդիկ զինված էին։ «Խորհրդակցությունների ընթացքում Ղազախստանի նախագահը, ինչպես նաեւ ՀԱՊԿ մյուս մասնակից երկրների ղեկավարները տեղեկություն էին ներկայացնում, որում հավաստիացվում էր, որ գրանցվել են ահաբեկչություններ։ Զորքեր մտցնելու որոշումը կայացվեց ՀԱՊԿ բոլոր մասնակից երկրների ղեկավարների կոնսենսուսով»,- ընդգծել է պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular