ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն է պնդել, որ հայ խաղաղապահները մեկնեն Ղազախստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ակտիվ ու անմիջական ներգրավվածություն ունի Ղազախստանում կատարվող իրադարձությունների մեջ և երեկ ՀԱՊԿ որոշմամբ Հայաստանից խաղաղապահ ուժեր են մեկնել Ղազախստան։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Հարցին թե արդյո՞ք Հայաստանը պե՞տք է միջամտեր` քաղաքագետն ասաց․ «Հայաստանը, իհարկե, պետք է կիլոմետրերով հեռու մնար այս ամենից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն է պնդել, որ նման որոշում կայացվի: Ռուսաստանն է որոշել ՀԱՊԿ-ը՝ որպես պսևդո օրինականության տանիք օգտագործել, որպեսզի կարողանա միջամտել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ու փրկել այնտեղի ավտորիտար ռեժիմը։ Ողջ իրականությունը սա է, մնացած լիրիկական բացատրությունները մեկ ռուսական կոպեկի արժեք չունեն»։

Հարցին, թե Հայաստանը արդյո՞ք հնարավորություն ուներ խուսափելու Ռուսաստանի պնդումը կատարելուց` քաղաքագետն ասաց․ «Այո՛, ուներ։ Պետք է այդ հարցն ուղարկեր խորհրդարան ու խորհրդարանի կողմից հավանության չարժանացներ։ Տարբերակ երկրորդ՝ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, այդ հայտարարությունն անելուց հետո պետք է իր սեփական վերապահումն աներ, թե քանի որ Հայաստանը սեփական սահմանների պահպանության խնդիր ունի, հետևաբար հնարավորություն չունի այլ երկիր զորքեր ուղարկելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular