ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարում ավագանու նիստն այսօր այդպես էլ չկայացավ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փարաքարում այսօր` հունվարի 7-ին, համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը այդպես էլ չկայացավ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների եւ  նիստը վարողի անձ շուրջ անհամաձայնության պատճառով, հաղորդում է News.am-ը:

Բանն այն է, որ նիստը պետք է վարի ամենատարեց ավագանու անդամը, որը «Ապրելու երկիր» կուսակցության  ներկայացուցիչն է, բայց նիստը վարող է նշանակվել «Դավիթ Մինասյան» խմբակցության ավագանու անդամը` պատճառաբանելով, որ ամենատարեց ավագանու անդամը նիստի մեկնարկից` 10:00-ից, ուշացել է:
Նշենք,  որ ուշանալու պատճառը նիստից առաջ տեղի ունեցած միջադեպն էր:  

Նշենք, որ առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժեցին համայնքապետարանի շենք եւ նրանց ու ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ, մեկ քաղաքացի եւ մեկ ոստիկան ուշաթափվեցին:

Հատկանշական է, որ այս պահին էլ ավագանու 3 խմբակցությունները նիստերի դհլիճում են եւ սպասում են նիստի կայացմանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հրավերով ժամանել են ՔՊ-ական պատգամավորներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular