ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հենց ռուսական հովանավորչությամբ տապալեց իշխանությունը և հաջողությամբ ավարտեց բեմադրված իշխանափոխությունը. Շանթ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

- 2018 թ.-ին, դեռևս Նիկոլ Փաշինյանի հեղափոխական գործողություններից առաջ, ՀԱՊԿ կանոնադրության մեջ օրենք է ընդունվել, որով ՀԱՊԿ-ը հնարավորություն է ստանում զորք մցնել ՀԱՊԿ անդամ պետության տարածք, որպեսզի ճնշի բոլոր հեղափոխական, հակաիշխանական ցույցերն ու գործընթացները: Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հակառուսական գործիչ և դեմ լիներ Ռուսաստանին, ապա ՀԱՊԿ-ը Ռուսաստանի գլխավորությամբ՝ հենվելով ՀԱՊԿ կանոնադրության վրա, ոչ մի վայրկյան չհապաղելով՝ ՀԱՊԿ միացյալ զորքերը կմցներ Հայաստան՝ ճնշելու Հայաստանում զարգացող համաժողովրդական շարժումը: Հենց այս իրողության բացակայությունը ևս փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց ռուսական հովանավորչությամբ տապալեց իշխանությունը և հաջողությամբ ավարտեց բեմադրված իշխանափոխությունը: 02.08.2020թ.
2022թ. հունվարին, մենք բոլորս ենք ականատես լինում, թե ինչպես են ՀԱՊԿ միացյալ զորքերը՝ հիմվելով ՀԱՊԿ կանոնադրության վրա, տեղակայվում Ղազախստանում, որպեսզի օգնեն գործող ռուսամետ իշխանությանը՝ ճնշելու համաժողովրդական ապստամբությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular