ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոտենհեմը ցանկանում է ձեռք բերել Տրաորեին և փոխել նրա խաղային դիրքը

ՍՊՈՐՏ

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։

Լոնդոնյան ակումբը մտադիր է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի նրան օգտագործի եզրային պաշտպանի դիրքում:

Այս գաղափարը արդիական է դարձել լոնդոնյան ակումբի համար, քանի որ այս պահին տրանսֆերային շուկայում քիչ են ուժեղ եզրային պաշտպանները։

Տրաորեի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 18 ամիս։ Նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նաև նշվում է, որ հնարավոր գործարքում կարող է ներառվել նաև պաշտպան Մեթ Դոհերտին, ով 2020 թվականին «Վուլվերհեմփթոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular