ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Օսկարի» արժանացած առաջին սևամորթ դերասանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոլիվուդյան դերասան Սիդնի Պուատիեն, որն «Օսկարի» արժանացած առաջին սևամորթն է, մահացել է 94 տարեկանում:

Ինչպես հայտնում է BBC News-ը, դերասանի մահվան մասին լուրը հաստատել են Բահամյան կղզիների արտաքին գործերի նախարարի գրասենյակից:

Նշվում է, որ Պուատիեն նորարար դերասան էր, ինչպես նաև հարգված հումանիստ և դիվանագետ: Ակադեմիական մրցանակի դափնեկիր նա դարձել է 1963 թվականին «Դաշտի շուշաններ» ֆիլմի համար՝ արժանանալով «լավագույն դերասան» կոչմանը:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նրա մասին խոսելիս ասել է, որ «Պուատիեն արժանապատվությքն ու շնորհի մարմնավորումն է և եզակի տաղանդի տեր»:

Պուատին ծնվել է Մայամիում, մեծացել Բահամյան կղզիներում գտնվող լոլիկի ագարակում, ապա 16 տարեկանում տեղափոխվել Նյու Յորք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular