ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում. Մխիթարյան

ՍՊՈՐՏ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղում «Միլանից» կրած պարտությունից հետո հույս է հայտնել, որ հաջորդ՝ «Յուվենտուսի» հետ տնային խաղում թիմը կկարողանա դրական արդյունքի հասնել։

«Մենք կատարելագործվելու տեղ ունենք, բայց լինում են չնչին դրվագներ, որոնք տարբերությունը մեր օգտին չեն դարձնում։ «Միլանի» դեմ խաղում թույլ տվեցինք սխալներ, որոնք չենք կարող մեզ թույլ տալ։ Իսկ ամեն սխալի համար պատժվում ես մրցակցի կողմից։ Պետք է անել առավելագույնը, որպեսզի պատրաստ լինենք «Յուվենտուսի» հետ դիմակայությանը։ Կլինի լուրջ պայքար, և մենք շանս ունենք մեր երկրպագուների ներկայությամբ հաղթել։ Բարդ կլինի, մեր կազմի մի քանի խաղացողներ բաց կթողնեն այդ հանդիպումը։ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին։

«Միլանի» դեմ խաղում կարմիր քարտ են ստացել և առաջիկա հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ Ռիկ Կարսդորպն ու Ջանլուկա Մանչինին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular