ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենավտանգավոր բանը՝ ըստ Արման Թաթոյանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, թե Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական որևէ ուժի հետ առնչություն ունի։ Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մեղադրանքներին, թե ՄԻՊ-ը հակահեղափոխական գործունեությամբ է զբաղվում՝ Արման Թաթոյանն ասել է․ «Նման պաշտոնյաները ցույց են տալիս իրենց վախերը, չեն հասկանում ՄԻՊ առաքելությունը, չեն պատկերացնում անվտանգության և մարդու իրավունքների կապը։ Ամենավտանգավոր բանը, որ կարող է լինել, որ փորձեն անվտանգության հարցերը կտրել մարդու իրավունքներից»։

Ըստ օմբուդսմենի՝ եթե կտրենք մարդու իրավունքները, կզրկվենք նաև անվտանգությունից։ Արման Թաթոյանը, նշենք, առաջիկայում լքելու է իր պաշտոնը, իսկ այդ պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է գործող իշխանության անհայտ և անդեմ մի փոխնախարարի։

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրել քաղաքականցման մեջ։ Ընդ որում, Թաթոյանը եզակի պաշտոնյան էր, ով զբաղվում էր սահմանամերձ դարձած բնակավայրերի իրավունքների պաշտպանությամբ, գործող իշխանությունների ապօրինությունների վերհանմամբ, ներկայացմամբ։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Թաթոյանն այսօր շատ ավելի մեծ հանրային վստահություն ունի, հեղինակություն, քան գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Գործող իշխանությունների խանդի դրսևորումներից է այն, որ Հանրային հեռուստաընկերությունը համառորեն անտեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, չի լուսաբանում ադրբեջանական խախտումների վերաբերյալ ՄԻՊ-ի հրապարակումները: Իսկ վերահսկիչ մարմինը ևս մատը մատին չի խփում՝ իրավիճակը շտկելու համար։ Թաթոյանը նույն հարցազրույցում նշում է, թե թույլ չի տվել գայթակղվել վարչապետի պաշտոնով, քանի որ ունի իր կարգավիճակը։ Այդուհանդերձ, չի հերքում, որ փետրվարի 23-ից հետո, երբ կավարտի իր առաքելությունը ՄԻՊ պաշտոնում, կարող է մուտք գործել քաղաքական դաշտ։ Իսկ դա նշենք, լրջագույն խնդիր կլինի փաշինյանական վարչախմբի համար։

Միհրան Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular