ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգային կոռուպցիա մշակույթի ոլորտում․ ահազանգում է անվանի ռեժիսորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գումարների փոշիացման գծով կարող է գերազանցել բազմաթիվ գերատեսչությունների, իսկ համակարգային կոռուպցիան այդ ոլորտում վաղուց այլևս որևէ մեկին չի զարմացնում։ Անվանի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հերթական յուրացման և կոռուպցիայի դեպքի մասին է ահազանգել, հարցադրումներ արել նախարար Վահրամ Դումանյանին, իհարկե, անպատասխան։

Անցած տարվա դեկտեմբերին ԿԳՄՍՆ-ն որոշում է կայացրել և գումարներ հատկացրել «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի օսկարյան քարոզարշավի համար։ Գումարի թիվը պարզել հնարավոր չեղավ, ԿԳՄՍՆ-ն օպերատիվ կերպով իր կայքից հեռացրել է համապատասխան հրամանը։ Նախարարությունը, սակայն, գումար է հատկացրել, որ ֆիլմը հնարավորություն ստանա մրցակցության, և դառնա ամերիկյան օսկարին հավակնող 15 ֆիլմերից մեկը։ Մինչդեռ, արդեն այդ օրն իսկ պարզ էր, որ հավակնորդների լոնգ-լիսթն արդեն պարզ է, և հայկական ֆիլմը, անկախ նրա որակական հատկանիշներից, դուրս է մնացել մրցակցությունից, ուստի և գովազդային արշավի որևէ կարիք չկար։

Հայաստանյան պետական վերահսկիչ գերատեսչությունները դժվար թե մանրազնին հետաքննություն իրականացնեն և պարզեն, թե ուր անհետացան հարկատուների բավական խոշոր գումարները, ինչպես են դրանք փոշիանում: Ըստ էության, սա ընդամենը մեկ դրվագ է, թե ինչպես է հետպատերազմյան ծանրագույն վիճակում գտնվող երկրում պետական մարմինը յուրացնում, գռփում և փոշիացնում ահռելի միջոց։

2018 թվականի իշխանափոխությունից հետո վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կրկնել, թե Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան։ Կարող էինք նշել, թե Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է, սակայն դա անազնիվ կլիներ մեր ընթերցողների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հրաշալի տեղյակ են, թե ինչպես են փոշիացվում պետական միջոցները, սակայն ոչ միայն չեն կանխում, այլև իրենք էլ են նպաստում այդ կոռուպցիոն բուրգի զարգացմանը։ Իսկ մենք ազնիվ լինենք և խոստովանենք՝ Հայաստանում վերջին երեք տարին գործում է մի հանցախումբ, որն ավելի կոռումպացված է, քան իր բոլոր նախորդները միասին վերցրած։

Արմեն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular