Հետաքրքիր պատմություններ հայտնի մարդկանց մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆապոլեոն Բոնապարտ
Նապոլեոնը մի կարճահասակ մարդ էր, ով փորձում էր գրավել ամբողջ Եվրոպան: Նա ունեցել է բավականին դաժան մանկություն: Նրա հայրը մահացել է ստամոքսի քաղցկեղից և իր խաղամոլության պատճառով ընտանիքին մատնել է աղքատության: Նապոլեոնին հաճախ ծաղրում էին դպրոցում իր ջանասիրության և կորսիկացու ակցենտի համար, բայց ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ փառք էր սպասում նրան ապագայում: Քչերին է հայտնի, որ Նապոլեոնը տառապում էր թութքից: Ասում են, որ հենց թութքի ցավերի պատճառով էլ նրան չհաջողվեց հաղթել Վատերլոուի պատերազմը:
Թեոդոր Ռուզվելտ
Թեոդոր Ռուզվելտը ծնվել է Նյու Յորքում հարուստ ընտանիքում: Մանուկ հասակում նա եղել է հիվանդոտ երեխա. տառապել է ասթմայից: Նա վաղ հասակում գնացել է բոքսի, որպեսզի կոփի իր թույլ մարմինը: Բոքսի պարապմունքներից մեկի ժամանակ Ռուզվելտի ձախ աչքը վնասվել էր: Նա բազմիցս ճանապարհորդել է Աֆրիկայով և Հարավային Ամերիկայով մեկ, որտեղ զբաղվել է որսորդությամբ և ուսումնասիրել մի շարք էկզոտիկ կենդանատեսակներ և բույսեր:
Նրա կյանքի հետ կապված ամենահետաքրքիր դեպքերից մեկը նրա վրա կատարված մահափորձն է: 1912թ., երբ Ռուզվելտը ելույթ էր ունենում, մի մարդասպան կրակում է նրա վրա, սակայն գնդակը, դիպչելով նրա ակնոցի տուփին, խորը չի մտնում մարմնի մեջ: Նա ելույթի ընթացքում ասում է, որ հենց նոր իր վրա մահափորձ կատարվեց, և շարունակում է ելույթը: Ելույթից հետո միայն նա համաձայնվում է գնալ հիվանդանոց, որպեսզի բժիշկները հեռացնեին փամփուշտը:
Պետրոս Մեծ
Եթե այս ցուցակը լիներ տարօրինակ միապետերի ցուցակ, Պետրոս Մեծը հաստատ առաջին հորիզոնականում կլիներ: Նա 18-րդ դարում Ռուսաստանի ցարն էր: Տեսնելով, որ Ռուսաստանը հետ էր մնացել զարգացած երկրներից` նա որոշում է Արևմտյան Եվրոպա ուղևորվել և տեսնել, թե ինչ ձևերով կարող էր մոդեռնացնել Ռուսաստանը: Պետրոսը հասարակ վաճառականի կերպարանք էր ընդունում, որպեսզի իր ինքնությունը չբացահայտվի: Նա վերադառնում է Ռուսաստան մի շարք նորարարական գաղափարներով. հիմնում է նոր դպրոցներ, կառուցում է Սանկտ Պետերբուրգի հզոր նավահանգիստը: Նա կարգադրում է, որպեսզի բոլոր ռուս տղամարդիկ կա՛մ սափրեն իրենց մորուքը, կա՛մ հարկ վճարեն: Պետրոս Մեծը նաև տարօրինակ իրերի հավաքածու ուներ: Դրա մեջ կային դեֆորմացված կենդանական սաղմից մինչև կենդանիների տարբեր մասեր:
Չարլի Չապլին
Չարլի Չապլինը հայտնի է իր կատակերգություններով: Նա նույնպես ծանր մանկություն է ունեցել: Նրա հայրը լքել էր իրենց, երբ նա դեռ փոքր երեխա էր: Որոշ ժամանակ անց Չարլիի մայրը հոգեկան խանգարում է ստանում, իսկ փոքր ավելի ուշ էլ մահանում թերսնուցումից: Հասուն տարիքում Չապլինի կյանքը նույնպես հագեցած է անցել: Չապլինին ստիպել են վճարել ալիմենտ իր նախկին սիրուհու երեխայի համար: Անգամ այն բանից հետո, երբ ԴՆԹ հետազոտությունը ցույց տվեց, որ Չապլինը չէր երեխայի հայրը, դատարանը անարդարացի որոշում ընդունեց` նրան հարկադրելով վճարել ալիմենտ: Նրան հանգիստ չթողեցին անգամ մահից հետո: 1977 թ.-ին Չապլինի դին հափշտակում են և դրա դիմաց պահանջում խոշոր գումար: Այն հայտնաբերվում է միայն երկու ամիս անց:
Սըր Ռիչարդ Ֆրանցիս Բուրթոն
Լրտես, հետազոտող, զինվոր Ռիչարդ Բուրթոնի կյանքի հետ կապված պատմությունները թերևս ամենահետաքրքրաշարժն են: 1853 թ.-ին Բուրթոնը համոզեց Թագավորական աշխարհագրական ընկերակցությանը նրան բանակը լքելու թույլտվություն տալ` Մեքքա ճանապարհորդելու և մուսուլմանի նման կերպարանավորվելու համար: Նա անգամ համաձայնել է, որ իրեն թլպատեն: Աֆրիկայում նրան նետահարում են, սակայն նրան հաջողվում է ողջ մնալ: Նա տիրապետում էր մոտ 30 տարբեր լեզուների: Հետագայում նա դիվանագետ դարձավ: