ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ոտատակ տալ սեփական սկզբունքները․ համառոտ ձեռնարկ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը երեկ նվիրված էր Ղազախստանում կատարվող իրադարձություններին, ՀԱՊԿ անդամ պետությունների հետագա գործողություններին։ Սակայն նաև առիթ էր Ռուսաստանի համար՝ բարձրաձայնելու որոշ առանցքային դիրքորոշումներ, նաև նվաստացնելու այդ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզ և հստակ հայտարարել է, թե այլևս թույլ չի տա ՀԱՊԿ-ում գունավոր հեղափոխությունների սցենար իրականացնել։

«Իհարկե, գիտակցում ենք, որ իրադարձությունները Ղազախստանում՝ արտերկրից մեր պետությունների ներքին գործերին միջամտելու վերջին փորձը չեն։ Այստեղ ես համաձայն եմ Ալեքսանդր Գրիգորևիչի (Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի-հեղ․) հետ, և ՀԱՊԿ գծով ձեռնարկված միջոցները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա մեր իսկ տանը ապակայունացնել իրավիճակը և իրականացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարները»։

Ըստ էության, Ռուսաստանը միշտ է ցավոտ արտահայտվել հետխորհրդային երկրներում հանրային բողոքի ակցիաների նկատմամբ՝ դրանք գունավոր հեղափոխություններ անվանելով։ Ուշագրավն այս հայտարարության մեջ այն էր, որ այն արվում է մի նիստում, որտեղ նախագահում է նույնպիսի գունավոր հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանն այլևս դարձել է Ռուսաստանի խամաճիկը, հեռացել իր իսկ հռչակած ժողովրդավարության սկզբունքներից, «սիրո և հանդուրժողականության» քաղաքականության փոխարեն որդեգրել «բռնապետության և ՌԴ-ին քծնելու» քաղաքականությունը։ Նույնիսկ ՌԴ առաջադեմ շրջանակներն անխնա ծաղրում են Փաշինյանին։ Վկան՝ օրերս հաղորդավար, հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովի հերթական հաղորդումն էր ղազախստանյան դեպքերի մասին, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին պարզապես հողին էր հավասարեցրել և անվանել «Պուտինի կոշիկները մաքրող»։ Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինի՝ գունավոր հեղափոխությունների դեմ հայտարարությունն այսօր բխում է հենց Փաշինյանի շահերից։ Դա նշանակում է, որ այսուհետ ՀԱՊԿ ցանկացած երկրում քաղաքական ցանկացած գործընթաց, որին ներգրավված են լինելու հանրային լայն զանգվածներ և որի արդյունքում առկա է լինելու իշխանափոխության իրական հնարավորություն, կարող է չեզոքացվել ՀԱՊԿ զորքերի կողմից: Իսկ ժամանակին ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այլևս մահու չափ վախենում է նույն այդ ժողովրդական զանգվածներից, փորձելու է ամեն գնով կասեցնել նման զարգացումները։

Գարիկ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular