ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռակի ադրբեջանական սադրանք․ Արցախում փորձում են ահաբեկել խաղաղ բնակչությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի անփառունակ իշխանությունները փորձում են մի կողմից Ղազախստան ՀԱՊԿ կազմում զորախումբ ուղարկելով իրենց արտաքին քաղաքական հարցերը լուծել, իսկ մյուս կողմից խաղաղության դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ադրբեջանական զինված հրոսակները միայն մեկ օրում երեք սադրանք են իրականացրել Արցախում։ Երեք դեպքն էլ ուղղված է եղել խաղաղ բնակչության դեմ։ Նախ, երեկ կեսօրից հետո կրակոցներ են արձակել Կարմիր Շուկայի ուղղությամբ, կրակոցներից այրվել է մանկապարտեզի հարևանությամբ կայանված ՈՒԱԶ մեքենան։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանած գնդակոծել են նաև ժամանած հրշեջներին։ Երկու ժամ անց Ասկերանի Նախիջևանիկ գյուղի մերձակայքում ինտենսիվ կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող չորս անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը։ Միայն ռուս խաղաղապահների ջանքերով է կրակը դադարեցվել։

Երեկ նաև ադրբեջանցիները քարերով հարվածել են Վանաձորի մի բնակչի մեքենայի, վնասել դիմային մասը։ Երեք դեպքում էլ թիրախի տակ եղել են խաղաղ բնակիչները, ինչը նշանակում է, որ սա հստակ կազմակերպված գործողություն է՝ Արցախի բնակիչների շրջանում հուսալքություն և խուճապ տարածելու: Բազմիցս ենք նշել, թե Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրելու է Արցախոմ մնացած հայ բնակչությանն ահաբեկելու, իրենց տներից վտարելու ուղղությամբ։ Սա հստակ պետական քաղաքականություն է թշնամի երկրի կողմից։ Փոխարենը, Հայաստանի և Արցախի տխրահռչակ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում պատերազմից հետո ծայրահեղ վիճակում գտնվող արցախիցների կյանքն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Անվտանգության հարցերի փորձագետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է արձանագրում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է ռուսական խաղաղապահների հետ ճնշում գործադրեն ադրբեջանցիների վրա, հանվեն և հեռացվեն ադրբեջանական այն դիրքերը, որոնք գտնվում են հայկական բնակավայրերի մերձակա հատվածում։ Մինչդեռ, ինչպես մյուս բոլոր ողջամիտ պահանջների դեպքում, այս պահանջն էլ չի կատարվելու։ Հայաստանի գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, չունի այն կամքը, որպեսզի կարողանա այդ հարցերը բարձրացնել թե՛ իր դաշնակից պետության, թե՛ թշնամիների առջև։ Արդյունքում, Արցախի բնակչության կյանքն օրեցօր ավելի է բարդանալու։

Կարեն Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular