ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեկորդային գնաճ Հայաստանում․ առաջիկայում նոր խնդիրներ են ծագելու

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2021թ. հունվար-դեկտեմբերին, և տվյալները, մեղմ ասած, հուսադրող չեն ՀՀ բնակչության համար։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ռեկորդային՝ 7,2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա համեմատությամբ։ Գրեթե բոլոր առումներով գների աննախադեպ աճ է արձանագրվել։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 11,2 տոկոս, ալկոհոլային խմիչքինը և ծխախոտինը՝ 9,3 տոկոսով, հագուստը՝ 8,1 տոկոսով, առողջապահությունը՝ 5,4 տոկոսով, տրանսպորտը՝ 9,1 տոկոսով։ Բանջարեղենը թանկացել է 40.0 տոկոսով, շաքարավազը՝ 19,8, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 10,2 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2 տոկոս, մսամթերքի ապրանքախմբում՝ 7.5 տոկոս գնաճ։ Ձուկն ու այլ ծովամթերքները թանկացել են 31,4 տոկոսով, բենզինն ու դիզվառելիքը՝ համապատասխանաբար 43.3 և 50.4 տոկոսով։

Հատկանշական է, որ դեկտեմբերին գների աճ է գրանցվել 1,6 տոկոսով նոյեմբերի համեմատությամբ։ Ինչը նշանակում է, որ գնաճը շարունակական է լինելու։ Եվ իսկապես, արդեն իսկ այսօր մթերային և այլ խանութներում մեր հարցախույզը վկայեց, թե առաջիկայում, կապված նաև էներգակիրների և վառելիքի գների աճի հետ, նոր թանկացումներ են սպասվում։ Մասնավորապես, հացի և հացամթերքի արտադրողները խանութներին զգուշացրել են, որ 10-15 տոկոսով թանկացնելու են գները։ Եվ իրավիճակն անգամ չի փրկում այս օրերին բենզինի գների նվազումը 20 դրամով։ Դա էլ, մեր տեղեկություններով, գործող վարչախմբի պարտադրանքի արդյունքում է։ Իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին և մյուս բենզին ներկրողներին առաջարկել են փոքր-ինչ նվազեցնել վառելիքի գները՝ հանրության շրջանում տնտեսական զարգացման պատրանք ստեղծելու նպատակով։ Իսկ տնտեսական զարգացման նախարար Վահան Քերոբյանը, օրինակ, կարող է նոր պատճառաբանություն մոգոնել՝ հրաժարական չտալու համար։ Հիշեցնենք, որ տարեվերջին նա հայտարարում էր, թե երկնիշ տնտեսական աճի մասին խոսել է՝ ժողովրդին հույս տալու համար։ Մինչդեռ, կարող էր ձեռքի տակ ունենալ տարբեր ապրանքների երկնիշ գնաճի մասին տվյալները, և դա ներկայացներ որպես երկնիշ աճ։

Արշակ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular