ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ բանակցությունների մասին զեկույցը կներկայացնի հաջորդ շաբաթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺնևում ԱՄՆ պատվիրակությունը խոստացել է իր ղեկավարին զեկուցել ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին և գրավոր պատասխան ներկայացնել ռուսական կողմին հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ միջազգային անվտանգության սպառնալիքները կաճեն, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածություն ձեռք չբերեն անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք պահանջում է Մոսկվան:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատճառ ունեն անմիջական պայմանավորվածությունների: Այլապես համաշխարհային անվտանգության սպառնալիքները կաճեն»,- ասել է աղբյուրը: