ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


QR կոդերին կհետևենք, երբ նախարարությունը սահմանափակումները տարածի հանրային տրանսպորտի վրա. Աշոտ Բարսեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարի նոր սահմանափակման մասին հրամանը կարող է նվազեցնել շրջանառությունը ռեստորանային ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների ասոցիացիա Հանրային կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից կիրառության մեջ մտնող այն հրամանին ըստ որի՝ հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը կամ 72 ժամվա ընթացքում արված թեստավորումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։

«Հրամանի անտրամաբանական լինելը բազմիցս ապացուցվել է շատ երկրների փորձով, օրինակ՝ ամռանը Մոսկվայի իշխանությունները թեստային ռեժիմով փորձարկեցին QR կոդերը, որի հետևանքը ռեստորանների բիզնեսի 85 % նվազումն էր։ Եթե Հայաստանի հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազի 30 %-ով, մեր տնտեսվարողներից մոտավորապես հազարը կկանգնեն փակման եզրին, նշանակում է՝ 10-15 հազար աշխատատեղ, իսկ սա իր հերթին բերելու է սոցիալական պայթյունի։ QR կոդերին մենք կհետևենք այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը սահմանափակումները տարածի հանրային տրանսպորտի վրա»,- նշեց Բարսեղյանը։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ հրամանի կիրառումը կարող է առաջացնել շրջանառության կրճատում։

«Եթե մենք հաշվի առնենք, որ ձմեռային սեզոնում ենք և առանց այն էլ զրոյական կետի վրա, ապա հեշտ է պատկերացնել, որ շահութաբերության մակարդակը կարող է կրել վնասներ։ Թե ինչքան բիզնեսն ի վնաս իրեն կշարունակի աշխատել՝ դժվար չէ կռահելը»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։

Աշոտ Բարսեղյանը վստահ չէ, որ հրամանի կիրառման ժամանակ հնարավոր կլինի վերահսկել բոլոր տնտեսվարողներին։

«Որպեսզի իրենք կարողանան կյանքի կոչել իրենց հրամանը, պետք է բազմահազարանոց բանակ վարձեն ստուգող աշխատակիցների, որպեսզի իրենք կարողանան վերահսկել այդ քանակի վերահսկումները։ Մի քանի տասնյակ աշխատակից վերահսկելու է 3000 հազար տնտեսվարողի միայն ռեստորանային ոլորտում, այսինքն՝ սա պարզապես անիրագործելի է։ Տեսախցիկներով մի քանի տեղ կայցելելն, մի քանի ֆիկտիվ տուգանք կգրեն, որոնք անպայման կբողոքարկվեն և աչքակապություն կլինի առողջապահության նախարարի հերթական անտրամաբանական հրամանների հետ կապված»,- ավելացրեց Բարսեղյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular