ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղանունային պատերազմ. Ադրբեջանը կիսվել է Google-ի հետ համագործակցության արդյունքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Google կորպորացիայի հետ ամերիկյան այդ ընկերության որոնման համակարգում քարտեզների վրա տեղանունները ադրբեջաներենով ցուցադրելու համար։ Այդ մասին հայտարարել է հիշյալ նախարարությանը կից տիեզերական գործակալության նախագահ Սամեդդին Ասադովը։

«Այդ համագործակցության արդյունքում մի շարք տեղանուններ արդեն փոխվել են։ Google Maps-ում կարող ենք տեսնել, որ տեղանուններն արդեն ցուցադրված են ինչպես ադրբեջաներեն, այնպես էլ հայերեն լեզուներով: Դա այդ համագործակցության արդյունքն է։ Միգուցե ապագայում քարտեզներից հանվի տեղանունների հայերեն նշումները։ Դա քաղաքական որոշում է: Առայժմ մենք բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան։

Հայաստանի կողմից փոխադարձ քայլերի բացակայության դեպքում մեծ է հավանականությունը, որ Google-ը կբավարարի Բաքվի պահանջը և իր քարտեզների վրա ցույց կտա Լեռնային Ղարաբաղի տեղանունները այնպես, ինչպես պահանջում է Ադրբեջանը: Ինչպես ավելի վաղ գրել է EADaily-ն, դրա վրա ուշադրություն է հրավիրել հայաստանյան մեդիա փորձագետ Արթուր Պապյանը։ Ըստ նրա` ամերիկյան թվային հսկան կարող է ցուցադրել տեղանունների բացառապես ադրբեջանական տարբերակները հատուկ հենց Ադրբեջանի համար։ Ինչպես նշել է Պապյանը այլ հարց է այն, թե ինչպիսի՞ տեսք կունենա այդ ամենը երբ դիտվի երրորդ՝ չեզոք երկրից։ Հենց նման նպատակի համար էլ Google-ին դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular