ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սադրանքներ է անում, իսկ ՊՆ-ն կոծկում է իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինված ստորաբաժանումները երեկ հերթական սադրանքն են իրականացրել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի և երկու վիրավոր։ Զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), կեսգիշերին մոտ էլ հայտնաբերվել է շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում էր, թե սադրանքն իրականացվում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Պաշտպանության նախարարությունը ձևավորված արատավոր սովորության համաձայն՝ զոհերի մասին տեղեկությունները հայտնեց չափազանց ուշ, երբ արդեն մի շարք լրատվամիջոցներ պարզել էին անունները, գտել սոցիալական ցանցերում զոհված զինծառայողների էջերը, տարածել նրանց լուսանկարները։ Մեղքը կարելի է բարդել այդ լրատվամիջոցների վրա, սակայն Պաշտպանության նախարարությունը վաղուց կորցրել է իր հեղինակությունն ու թափանցիկությունը թե՛ 44-օրյա պատերազմում իր դրսևորած վարքի, թե՛ հետագայում հանրությունից ու ԶԼՄ-ներից տեղեկությունները թաքցնելու առումով։ Երեկվա սադրանքը ևս բացառություն չէր։

ՊՆ բոլոր հաղորդագրություններում նշվում էր, որ սադրանքն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, և ոչ մի բառ, թե իրականում որտեղ են եղել ադրբեջանցիները։ Միակ արդյունավետ աշխատող պաշտոնյան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կեսգիշերին մոտ ստիպված էր հավելյալ տեղեկություններ տալ։

«ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է»,- նշել է Թաթոյանը:

Գևորգ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular