Ինչ կարող է պատմել սոցցանցի ձեր գլխավոր նկարը` ձեր մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔչերն են մտածել սրա մասին, սակայն սոցիալական ցանցում գլխավոր նկարի ընտրությունը կարող է շատ բան պատմել մեր մասին։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչի մասին կարող են խոսել գլխավոր նկարները։
1. Սելֆի՝ տեսախցիկին նայելիս։ Ցանկանում եք միշտ հրաշալի տեսք ունենալ։ Ինչ-որ առումով պերֆեկցիոնիստ եք և մի փոքր հակված նարցիզմի։ Ընդհանուր առմամբ ուրախ մարդ եք, ով սիրում է լինել մարդկանց շրջապատում և նոր ծանոթություններ սկսել։
2. Սելֆի՝ շեղ հայացքով։ Ձեզ ամբողջությամբ բացահայտում եք միայն շատ մտերիմների համար, ում մինչև վերջ վստահում եք։ Ցանկացած ընտրություն կատարելիս հիմնվում եք ձեր ճաշակի վրա։
3. Այլ անձի կողմից արված լուսանկար։ Հակված եք վստահել մարդկանց և սիրում եք, երբ նրանց հետ հարաբերությունները լավ են լինում։ Կյանքում հույսը դնում եք ճակատագրի վրա և մեծ նշանակություն տալիս ընկերությանը։
4. Կուռքի լուսանկար։ Սիրահարվում եք «մինչև ականջների ծայրը»։ Ամբողջությամբ վստահում եք այդ մարդուն և շուրջը չեք էլ նայում։ Սովորաբար որպես ընկեր ընտրում եք այն մարդկանց, ովքեր նման են ձեզ։
5. Բնապատկեր։ Հոգատար եք, ով շրջապատի շահերն ավելի բարձր է դասում սեփականից։ Այսպիսի մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել։
6. Ճանապարհորդություններ։ Շատ եք ցանկանում շրջապատի աչքերում դրական երևալ։ Սիրում եք ժամանակ անցկացնել ընկերների հետ։
7. Լուսանկարի հաճախակի փոփոխություն։ Պարբերական փոփոխությունների միջոցով փորձում եք աչքի ընկնել։ Ամեն դեպքում, հակված եք միայնության։ Սոցիալական ցանցերում և կյանքում տարբեր մարդ եք։
8. Նոր սելֆի՝ նոր գլխավոր նկար։ Ամենայն հավանականությամբ, շատ իմպուլսիվ եք։ Երբ նոր լուսանկար եք ունենում, ցանկանում եք կիսվել դրանով։ Հաճախ եք ծայրահեղությունների գիրկն ընկնում և հաճախ եք դատում մյուսներին։