ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի որոշմամբ Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի պետական օրենքները հրապարակող Resmigazete–ն հրապարակել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից բանագնաց նշանակված Սերդար Քըլըչի հրամանը։

Resmigazete–ում նշված է, Էրդողանի որոշմամբ  Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ։ 

Մինչ այս Սերդար Քըլըչը որպես թուրքական կողմի բանագնաց է կոչվել ։

Նշենք, որ Սերդար Քըլըչը 2014-2021 թվականներին եղել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը եւ ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայկական բանաձեւերի տապալման աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաեւ հակահայկական միջոցառումներ եւ ակցիաներ կազմակերպել ԱՄՆ տարբեր քաղաքներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular