ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք տարվա դադարից հետո «Օսկար» մրցանակաբաշխությունը հաղորդավար կունենա

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեք տարվա դադարից հետո «Օսկար» մրցանակաբաշխությունն անց կկացի հաղորդավարի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով «Hulu Originals & ABC Entertainment»-ի նախագահ Քրեյգ Էրվիչի խոսքերը։

Չի հստակեցվում, թո ով կվարի 94-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ «Կարող էի ես լինել»,- կատակել է Էրվիչը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

2018թ․-ին շոուն վարում էր կատակերգու, դերասան եւ սցենարիստ Ջիմի Քիմելը։ 2019թ․-ին արարողությունը պետք է վարեր դերասան Քեւին Հարթը, սակայն նա ԼԳԲՏ հանրության վերաբերյալ իր կտրուկ արտահայտությունների պատճառով բարձրացած սկանդալի հետեւանքով հրաժարվել էր մասնակցությունից։

Կազմակերպիչները վարողի չեն ներգրավվել նաեւ 2020թ․-ին։ 2021թ․-ին կորոնավիրուսի բռնկման պատճառով արարողությունն անց է կացվել խառը ձեւաչափով՝ միաժամանակ մի քանի վայրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular