ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Մինասյանը երդվեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փարաքար խորոշացված համայնքի ավագանու նիստում այսօր՝ հունվարի 12-ին, տեղի ունեցավ համայնքապետ ընտրված Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը: Նիստը սկսեց զոհված զինծռայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Այնուհետեւ համայնքապետը ընթերցեց երդման տեքստը.

«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս  պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները,  ազնվորեն, բարեխղճորեն կատարել  համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել հմայնքի բարգավաճմանը,  գործել ի բարօրություն նրա  բնակիչների:

Պարտավորվում եմ  համայնքի իրավունքները,  օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգեւոր վերելքին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular