ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը որպես ի՞նչ ակտիվանա, եթե լռում է Հայաստանի Հանրապետությունը. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
Մինչ սահմանին լարված իրավիճակ էր, մեր հայրենակիցները ֆեյսբուքյան հարթակում կոչերով դիմում էին ՀԱՊԿ-ին, որպեսզի ինչպես Հայաստանն է Ղազախստանին օգնության հասել, նույն կերպ էլ ՀԱՊԿ այլ երկրները Հայաստանին օգնության հասնեն: ArmDaily.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում և արդյոք երեկվա իրադարձությունները կարելի է կապել երկու օրից Մոսկվայում կայանալիք հայ-թուրքական բանագնացների հանդիպման հետ։ «Ես համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը լռում է, ՀԱՊԿ-ը որպես ի՞նչ ակտիվանա, եթե լռում է Հայաստանի Հանրապետությունը: Ես ՀԱՊԿ-ին չեմ պաշտպանում, բայց ՀՀ-ն պետք է պարտադիր, ինչ-որ համապատասխան ձևաչափով դիմի ՀԱՊԿ-ին, որպեսզի ՀԱՊԿ-ն էլ համապատասխան մեխանիզմներ կիրառի և զսպի Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դեմ: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ արցախյան վերջին պատերազմից հետո և հատկապես 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված ագրեսիայի պահով և ՀՀ-ի սուվերեն տարածքների գրավումից հետո, Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին չի դիմել, որպեսզի ստանա ռազմական օգնություն,ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, որ ստանա ինչ-որ կոնսուլտացիաներ, իսկ դրանք լրիվ տարբեր բաներ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հասարակության մեծ մասը քաղաքականապես անգրագետ է՝ գործող իշխանությունը դիտավորյալ անգործությունը և ՀԱՊԿ-ին այլ կետերով դիմելու հանգամանքը փորձում է հասարակությանն այնպես ներկայացնել, որ իրենք դիմել են ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ն էլ որևիցե արձագանքի չի արժանացրել իրենց դիմումը: Դա բացահայտ սուտ է և կեղծիք է»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
 
Քաղաքագետն ասում է, որ կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ-ն երեկ ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, որի պատճառով մենք ունենք պաշտոնապես 3 զոհ։ «Ի դեպ ասեմ, խայտառակությունը այն է, որ մեր զոհերի մասին մենք առաջինը իմանում ենք ոչ թե մեր Պաշտպանության նախարարությունից, այլ թելեգրամյան ալիքներից, սա խայտառակության մյուս կողմն է: Ընդ որում՝ ոչ ոք չի նշում ՀՀ-ն տարածքային կորուստներ ունի, թե ոչ, ինչպես դա եղավ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին տեղի ունեցած ագրեսիայի արդյունքում, որի հետևանքով պաշտոնապես մենք կորցրել ենք մոտ 40-45 քառակուսի կմ տարածք, ոչ պաշտոնական տվյալներով՝ 97»,-ասաց քաղաքագետը:
 
Համբարյանն, անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը գնացել է սադրանքի, բայց այն ագրեսիա անվանելը չափազանցված է, ասաց. «Ինչ վերաբերում է քայլիստ պատգամավորի կարծիքին, եթե նույնիսկ թուրքերը գան Երևանը գրավեն և բազմեն Բաղրամյան 26-ում, սեփական իշխանությունն ու թայֆաբազությունը պաշտպանելու համար քայլիստները և դրանց պարագլուխը պատրաստ են ապացուցել, որ ոչ մի անգամ ադրբեջանցիները ոչինչ չեն գրավել և ամեն ինչ շատ լավ է»։
 
Երեկվա դեպքերը կապել հունվարի 4-ին կայանալիք հայ-թուրքական հանդիպմանը, ըստ քաղաքագետի, չի կարելի, բայց այն, որ երեկվա իրադարձությունը հենց այնպես չի եղել, դա էլ գիտի: «Սա ավելի շատ կապ ունի գլոբալ հարցերի հետ կապված Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որովհետև ադրբեջանաթուրքական տանդեմը շատ ծանր է տանում Ղազախստանում իրենց տանդեմի և կոնկրետ Անկարայի պարտությունը, պանթուրքիստական ծրագրի տապալումը և ինչ-որ նրան պետք է իրենց զայրույթը և ամենահարմար պլատդարմը Հայաստանն է, որը ղեկավարում է կապիտուլիանտ և թրքամոլ քայլիստների և նրանց պարագլուխ Նիկոլ Փաշինյանի կողմից: Իրենք շատ լավ գիտեն՝ ինչ էլ անեն ՀՀ-ի գլխին, միևնույնն է իրենց կողմից նսեմացված Հայաստանի վարչապետը ծպտուն չի հանելու: Օրինակ Ղազախստանում իրադրության վատթարացման հետ մեկտեղ Նիկոլ Անհողը ինչպիսի գերակտիվություն էր դրսևորում, զանգում էր ՀԱՊԿ երկրների ղեկավարներին, զանգում էր, Պուտինի հետ առանձին զրույց էր ունենում, Տոկաևի հետ առանձին զրույց էր ունենում, հատուկ տեսակոնֆերանս հրավիրեց, որոշում ընդունվեց, որ պետք է ՀԱՊԿ խաղաղապահներ գործուղել Ղազախստան, Հայաստանը հարյուր զինվոր ուղարկեց այնտեղ: Հայաստանը երեկ ենթարկվել է ագրեսիայի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլիանտը ծպտուն չի հանում, այնպիսի տպավորություն է, որ ոչինչ չի եղել, այսինքն ինքը ոչ միայն ՀԱՊԿ-ին չի դիմել, ինքը նույնիսկ չի էլ մեկնաբանում երեկվա՝ թուրքերի կազմակերպած սադրանքը, որի հետևանքով մենք ունենք զոհեր: Սրանից հետևություն, որ ինքը ՀԱՊԿ-ին չի էլ դիմելու, բայց միևնույն ժամանակ Նիկոլ Անհողին սպասարկող լրատվամիջոցները, ինչպես ես ասում եմ ՝ ժեխնյուզը, ինչպես նաև ժեխնյուզի մաս կազմող Նիկոլ Անհողի գրչակները ամբողջ մեղավորությունը սկսեցին դեպի ՀԱՊԿ-ին, թե տեսեք ՀԱՊԿ-ն չի արձագանքում: Այստեղ հարց է առաջանում, իսկ Հայաստանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, որ այն էլ արձագանքի»,-ասաց Համբարյանը:
 
Պնդմանը, որ կան կարծիքներ, թե պարտադիր չէ, որ ՀՀ ղեկավարությունը դիմի ՀԱՊԿ, քանի որ, եթե անդամ երկրներ են, ապա օգնությունը պարտադիր է, Համբարյանն ասաց. «Ոչ, ՀԱՊԿ-ին պարտադիր է դիմել և պարտադիր է դիմել համապատասխան կետերով, ՀԱՊԿ-ի կանոնադրությանը համապատասխան կետերով, ինչպես դա արեց Ղազախստանի նախագահ Տոկաևը: Ղազախստանի նախագահը բացահայտ ռազմական օգնություն խնդրեց ՀԱՊԿ անդամ երկրներից, մինչև հիմա դուք իմացե՞լ եք, որ ՀՀ-ն ռազմական օգնություն խնդրի խաղաղապահների տեսքով ՀԱՊԿ երկրներից, չի եղել այդպիսի բան: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բանագնացների առաջին հանդիպմանը, չեմ կարծում, որ այդ հանդիպումը շատ մեծ իրադարձություն է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ՀՀ կապիտուլիանտ վարչախումբը, Նիկոլ Անհողի գլխավորությամբ, անպայման կատարելու է թուրքերի չորս շանտաժ-նախապայմանները, որը վերջում ներկայացնելու է Հայաստանի կիսագրագետ և թերուս հասարկաությանը որպես հաղթանակ»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular