ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի հետ կապված ամեն ինչ կախված է համաշխարհային շուկայում տիրող իրավիճակից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021 թվականի ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը: Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ:

Հարցին, թե 2022 թվականին արդյո՞ք, հնարավոր կլինի ակնկալել գնաճի նվազում տնտեսագետն ասաց. «Գնաճի հետ կապված հիմնականում ամեն ինչ կախված է լինելու համաշխարհային շուկայում տիրող իրավիճակից, թե ինչ ժամանակահատվածում կվերականգնվի համաշխարհային տնտեսությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ կան առանձնահատկություններ, որոնք բարդացնում են իրավիճակը, և դա առաջին հերթին հակամարտությունն է, տարածքների կորուստը և այն ամենը, ինչ վերաբերում է անվտանգային հարցերին»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular