ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռուսական տպագրության օր, Լիտվա՝ Ազատության պաշտպանների օր, Շվեդիա՝ Սուրբ Կնուտի օր, Հնդկաստան՝ Լորիի փառատոնի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856 –ծնվել է հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզը:

1858 - Մոսկվայում Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագրի առաջին համարը:

1860- Թիֆլիսում լույս է տեսել «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբ. Մ. Աղաբեկյան):

1866 –ծնվել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ Գասպար Մալլարյանը:

-սկսել է հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական «Սիոն» թերթը:

1872 – ծնվել է հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը ։

1883- Թիֆլիսում լույս է տեսել արևելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը՝ «Աղբյուրը» (խմբ. Տ. Նազարյան):

1913 –ծնվել բանագետ Գրիգոր Գրիգորյանը:

1923 –ծնվել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:

1934 —ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի կողմից սահմանվել է գիտությունների թեկնածուի կոչումը:

1956 –վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը:

1984 –վախճանվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը:

1990- Բաքվում սկսվել են խաղաղ հայ բնակչության զանգվածային ջարդերը:

1992-Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են  «Գրադ» կայանքներ:

1998- Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը:

2004-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Լևոն Աբրահամյանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման: 

2005- տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Իմ քահանա» համացանցային կայքի շնորհանդեսը:

2006-«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրը, թե թողնում է խմբագրի պաշտոնը և անդամագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար: 

2020-լուծարվել է Եղվարդի ծննդատունը, որի բուժաշխատողները բողոքի ակցիա են սկսել իրականացնել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

86 մ.թ.ա. —վախճանվել է հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ Գայ Մարիոսը:

1599 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ Էդմունդ Սպենսերը:

1625- վախճանվել է հոլանդացի նշանավոր նկարիչ Յան Բրեյգել Ավագը:

1703- Մոսկվայում լույս է տեսել առաջին ռուսական ամսագիրը` «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»-ը:

1813 —ռուսական բանակը ցար Ալեքսանդր 1-ինի և գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովի ղեկավարությամբ անցել է Նեման գետը և սկսել Վարշավայի հերցոգության ազատագրումը Նապոլեոնից:

1831- ծնվել է ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը։

1832 –ծնվել է ռուս նկարիչ Իվան Շիշկինը:

1915- Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 30 000 մարդ:

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվել է Արևելա-պրուսական գործողությունը:

1953 —ԽՍՀՄ-ում սկսվել են ձերբակալություններ այսպես կոչված «բժիշկների գործերով»:

1970 —Բիաֆրիի կապիտուլյացիայով ավարտվել է պատերազմը Նիգերիայում:

1985- Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ են դարձել 428 մարդ:

1987- ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան:

1991- խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավել են Վիլնյուսի հեռուստակենտրոնը՝ սպանելով տասնչորս մարդու։

2012- Իտալիայի ափերի մոտ տեղի է ունեցել 4234 ուղևոր ունեցող  Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվել է երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորել են։

2015 —Դոնբասյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ավտոբուսի գնդակոծություն Վոլնավախայի մոտ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular