ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահը շարունակում է հոխորտալ, բայց չի թաքցնում իր վախերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն իսկական նվեր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Միայն Փաշինյանի օրոք Ալիևը կարող էր զավթել Արցախի տարածքի մեծ մասը, և շարունակել սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Իսկ Հայաստանի գործող վարչախումբը ջայլամի պես գլուխը թաղել է ավազի մեջ և որևէ կերպ չի արձագանքում։ Ադրբեջանի նախագահը երեկ ծավալուն հարցազրույց է տվել մի քանի ԶԼՄ-ների, հայտարարել, թե Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը սպառնացել է Հայաստանին՝ ասելով, թե Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ սեփական, թե՛ գործընկերների ուժերով, և անմիջապես կոչնչացնի ցանկացած սպառնալիք։

«Եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի՝ անկախ նրանից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև մեղադրանքներ է հղել Ռուսաստանին, եվրոպական երկրներին, ծաղրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Նա պնդել է, որ Մինսկի խումբը պետք է ձևավորի իր օրակարգը, չնայած ինքը պատկերացում ունի, թե նրանք ինչով պետք է զբաղվեն և ինչով՝ ոչ։

«Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան հակամարտությամբ, որովհետև այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Այդ հարցը մենք լուծել ենք նրանց փոխարեն։ Նրանք պետք է ընդունեն նոր իրողությունները, որքան էլ դա դժվար լինի իրենց համար։ Նրանք պետք է իմանան, որ դրանից հետո չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով, որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք հակամարտության կողմերից մեկն էինք։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված է, ապա նշանակում է՝ այլևս տեղ չկա միջնորդության համար, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում Մինսկի Խմբի գործունեության ցածր մակարդակը։

Այդուհանդերձ, Ալիևը չի կարողացել թաքցնել իր վախերը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներից։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին՝ նա նշել է․ «Իհարկե, նրանք այնպիսի մարդիկ են, որ պատրաստ են ցանկացած պահի օգտագործել ցանկացած հնարավորություն և մեզ հարված հասցնել»։

Եվ այս խոսքերից հետո բնական է՝ Ադրբեջանն ամեն հնարավորություն կօգտագործի, որպեսզի Հայաստանում պահպանվի Նիկոլ Փաշինյանի անատամ ու անողնաշար իշխանությունը։

Լևոն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular