ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախմբի օրոք որևէ հետաքննություն արժեք չի ունենալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը, որևէ հետաքննություն չի կարող տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները։ Դա վերաբերում է թե՛ 44-օրյա պատերազմի հանգամանքներին, թե՛ ցանկացած այլ հետաքննության։ Փաշինյանն ու իր կողմնակիցները շահագրգռված են կոծկել ցանկացած ապօրինություն ու խնդիր, որը կարող է դույզ-ինչ հարվածել իրենց իշխանությանը, և այդ նպատակի համար ոչնչի առջև կանգ չեն առնելու։ Ազգային ժողովում այս օրերին լսումներ են, «Հայաստան» խմբակցության ջանքերով ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների իրացման և պետական բյուջե փոխանցման հարցի ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Ինչպես և կանխատեսելի էր, այդ լսումներն ընթանում են փոխադարձ մեղադրանքների, վեճերի, իշխանականների կողմից հանձնաժողովի աշխատանքը խափանելու փորձերի ճանապարհով։

Ընդդիմությունը փորձում է պարզել պատերազմի ժամանակ հիմնադրամին փոխանցված ահռելի միջոցների ճակատագիրը, դրանց ծախսման արդյունավետությունը բոլոր ուղղություններով։ Ընդդիմադիր պատգամավորները տեղեկություններ ունեն, որ թե՛ պետական բյուջեից, թե՛ հիմնադրամի միջոցներից վատնումներ են իրականացվել, տարբեր ծրագրերի համար գումարներ դուրս գրվել, որոնց արդյունավետության մասին տվյալներ չկան։ Եվ հանձնաժողովի նիստերին իշխանական պատգամավորների վարքը, ամեն բան խափանելու ցանկությունը վկայում է՝ իշխանությունը ահաբեկված է հնարավոր բացահայտումներից։ Շատ ավելի բուռն և դաժան քննարկումներ են սպասվում պատերազմի հանգամանքների հետաքննության ժամանակ, եթե իհարկե, իշխանականները բարեհաճեն սկսել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի բուն աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանն ու յուր սպասարկուները այսօր Հայաստանում իշխանությունը պահելու խնդիր ունեն, իսկ այդ հարցում առանցքային է մեղքը այլոց վրա բարդելու նրանց պրակտիկան։ Չկասկածեք, բանը կարող է հասնել անգամ բռունցքներին, եթե դա պահանջի վարչախմբի պարագլխի շահը։

Սարգիս Շահինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular