ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի և Արագածոտնի նոր մարզպետներ նշանակվեցին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում աշխատանքից ազատել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին և Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին պարզպետներին մարզպետի պաշտոնում իրենց կատարած աշխատանքի համար։

Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը, ով պատգամավոր է եղել և ՔՊ անդամ  է։ Նորանշանակ մարզպետը  շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ որպեսզի արդարացնեմ ձեր և Արագածոտնի մարզի ժողովրդի սպասելիքները»,–ասաց նա։

Արարատի մարզպետ նշանակվեց Սեդրակ Թևոնյանը։ Նա ևս շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Համոզված եմ, որ համատեղ մեր աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular