ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները քննարկել են սպառնալիքներին արձագանքելու մեխանիզմերի կատարելագործումն ու փաստաթուղթ ստորագրել Ղազախստանից խաղաղապահների դուրս բերման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ քննարկվել է ի հայտ եկող սպառնալիքներին օպերատիվ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ռազմական գերատեսչությունների ղեկավարներն առցանց նիստի ժամանակ համատեղ որոշում են ստորագրել Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձի կազմակերպման և նրանց մշտական տեղակայման վայրեր ուղարկվելու մասին:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրս բերումը երկրից կսկսվի այսօր: Խաղաղապահներն արդեն սկսել են տեղի իրավապահներին հանձնել կարևոր նշանակության կառույցների վերահսկողությունը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular