Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդներից։
«Պետք է գործել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա սրացումներից խուսափելու հիմնական միջոց է անվանել սահմանազատման գործընթացի մեկնարկը դրան հաջորդող սահմանագծմամբ․ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում հունվարի 11-ի փոխհրաձգության հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել։