ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԱՊԿ աշխատացնող տղերքը պոլիէթիլենային տոպրակների արգելման օրենքը չեն կարողանում աշխատացնել». Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կապիտուլյանտի ցինիզմը անվերջ է, նրա այսօրվա հայտարարությունը «գերիների ծնողները կսպասեն»-ի հաջորդ սերիան է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ի՞նչ խաղաղություն, Ադրբեջանի ղեկավարը ասում է, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, թուրքը ով դարձավ, որ որոշի մենք բանակ ունենանք կամ չունենանք։ Սրան ի պատասխան, կառավարության նիստին, հերթական անգամ ադրբեջանական քարոզն է ընթանում։ Ալիևի երեկվա հայտարարությունները, օրինակ՝ Մինսկի խմբի հետ կապված, հստակ հիմք և պատճառ ունեն, այդ հիմքերն ու պատճառները անցյալ տարվա Ստոկհոլմում են, երբ ադրբեջանաթուրքական կողմը հանդգնություն է ունենում Մինսկի խմբի ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումը չեղարկել ՀՀ պատգամավորների Արցախ կատարած այցը պատճառաբանելով։ Դրանից օրեր անց Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը որևէ հասցեական մեղադրանք չի պարունակում։ Ես չեմ կարող ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից պահանջել լինել ավելի հայամետ, քան Հայաստանի իշխանությունները։ Այն պահից սկսած, երբ չեղարկվեց այդ հանդիպումը, ՀՀ ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է լծվեր աշխատանքի և կորզեր Մինսկի խմբից հասցեական մեղադրական հայտարարություն»։

Անդրադառնալով նոր պատերազմի հնարավորություններին և Ալիևի` Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած հավակնություններին, Մամիջանյանը նշեց.

«Տեսնելով,  թե ինչպես է Ալիևը խոսում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մասին, որակելով նրանց մարդկանց, ովքեր ցանկացած պահի պատրաստ էին զենքով  խոսել թշնամու հետ, կարծում եմ լավագույն բնորոշումն է երկրի ղեկավարի համար, ապա խոսում է գործող` այսպես կոչված ղեկավարի մասին` ժամկետներ սահմանելու լեզվով։

ՀՀ-ն տարածաշրջանում հասել է այն վիճակին, որ Կենտրոնական Ասիայում թուրանական պլանների վիժեցման մուռը հանվում է ՀՀ սահմաններից»։

Մամիջանյանը նշեց, որ ներկա իշխանությունների օրոք մեր երկիրը դարձել է թույլ օղակ, որի նկատմամբ կարելի է իրականացնել ցանկացած ներքին և արտաքին ձախողում։

«Սրանց շնորհիվ, ով տարածաշրջանում երեք պրոբլեմ ունենա, որպես հաղթանակ դա փորձելու է գրանցել Հայաստանի վրա, սա է իրենց խաղաղությունը ։ Խաղաղություն ուզում ենք բոլորս, բայց մենք այս պահին խաղաղության մասին չենք խոսում, մենք խոսում ենք արնաքամ լինելու, դանդաղ մահվան մասին։ Մեր լրահոսում զինվորների զոհվելու մասին նորությունները լրահոսի շարքային մաս են դարձել, դրանց բերած խաղաղությունը ու ապագան դա է»։

Խոսելով  Ղազախստանի օրինակով ՀԱՊԿ-ին դիմելու և ՀՀ սուվերեն տարածք ներխուժած թշնամական զորքերին դուրս բերելու հնարավորությունների մասին, Մամիջանյանը նշեց.

«ՀԱՊԿ աշխատացնող տղերքը պոլիէթիլենային տոպրակների արգելման օրենքը չեն կարողանում աշխատացնել։ Ամեն անգամ, երբ նրանք  կփորձեն խոսել ՀԱՊԿ ներգրավման մասին, ես չեմ հոգնելու նույն հարցը հնչեցնելուց` վերջապես նոյեմբերին Սյունիքում տեղի ունեցած  իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին դիմել ենք, թե չէ, որովհետև ԱԺ-ում իրենց այդ  հակառուսական ֆլեշմոբը, պարզվեց, որ ծայրահեղ անտրամաբանական է։ Թե ինչու հիմա չեն դիմում,  դա կարծում եմ ռազմական տրամաբանության հարց է։ Ղազախստանում սահմանադրական կարգի պահպանողները սեփական երկրի սուվերեն տարածքից թշնամու զինյալներին վռնդել չեն կարողանում»

Անդրադառնալով ԱԳՆ-ի` ՀՀ տարածքից զորքերի հայելային տարբերակով հետքաշման օրերս տարածած հայտարարության մասին` Մամիջանյանը նշեց, որ ԱԳՆ-ն շարունակում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular