ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն իր հագով նոր «կոստյում» է կարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները բազմիցս են նշել Սահմանադրական փոփոխություներ իրականացնելու մտադրության մասին։ Դեռևս ընդդիմադիր Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր իր հագով «կոստյում» կարելու մեջ, խոստանում, որ փոխելու են թե՛ պետական կառավարման կարգը, թե՛ այլ բարեփոխումներ են իրականացնելու։ Իհարկե, ոչ ոք չնկատեց, թե ինչպես նույն Փաշինյանը Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը «կեղծ օրակարգ» հռչակեց, ոչինչ չձեռնարկեց դրանց դեմն առնելու համար։ Փոխարենը, 2018-ից հետո ինքը՝ Նիկոլ Փաշինյնաը լիուլի օգտվել է Սահմանադրության ընձեռած հնարավորությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այսօր էլ փաշինյանական իշխանությունները նոր փոփոխություններ են ծրագրել, անգամ խորհուրդ են ստեղծում, սակայն դեռ չեն կողմնորոշվել՝ կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարում թողնեն Հայաստանում։ Փաշինյանական վարչախումբը դեռ երկու տարի առաջ էլ նման մի հանձնաժողով էր նախաձեռնել, որին, սակայն, արգելվել էր քննարկել կառավարման մոդելի փոփոխության հարցը։ Հիմա էլ, երբեմն-երբեմն իշխող ուժից հայտարարություններ են հնչում, թե իմաստ չկա փոխել կառավարման մոդելը։

Խորհրդարանական կառավարման մոդելը, ի դեպ, արդեն իսկ ցույց է տվել իր անարդյունավետությունը հայաստանյան պայմաններում, մինչդեռ կիսանախագահական և նախագահական կառավարման համակարգերը բավական արդյունավետ են աշխատել։ Այս հարցում առնվազն տարօրինակ է խորհրդարանական ընդդիմության պահվածքը, երկու խմբակցություններն էլ կբոյկոտեն սահմանադրական բարեփոխումների համար ստեղծվող խորհրդի աշխատանքները։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից վերահաստատում են՝ ցանկություն չունեն մասնակցելու բարեփոխումներին։ Իհարկե, ընդդիմադիրները կարող են հայտարարել, թե Փաշինյանի նախաձեռնությունը «կեղծ օրակարգ» է, և ձեռքները լվան երկրի թիվ մեկ փաստաթուղթը վերաձևելու գործից, բայց դա որևէ օգուտ չի տա ոչ պետությանը, ոչ էլ այդ ընդդիմությանը։

Հայկ Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular