ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն դեղաբույսային թեյերը. ինչպես և որ դեպքերում է հարկավոր խմել դրանք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երիցուկ

 

romashki_v_listyah_olhi_1920x1200

 

Երիցուկի թեյը հիանալի հակաթրոմբային միջոց է, որը նաև ունենում է ուժեղ հակամանրէային ազդեցություն գրիպի, մրսածության ու բորբոքումների ժամանակ:

 

Ուրց

 

chab-e1463557155194

 

Ուրցով թեյը խորհուրդ է տրվում խմել գրիպի, ստամոքսի սպազմերի, երիկամների հիվանդությունների, սակավարյունության (անեմիա), անքնության, միգրենների, ռևմատիկ ցավերի դեպքում: Այս թեյը նաև հիանալի միզամուղ միջոց է և շատ օգտակար է տղամարդկանց համար:

 

Մասուր

 

bez-nazvaniya-1

 

Մասուրի թեյը հակաօքսիդանտների, ֆլավոնոիդների, վիտամինների (C, K) և հանքանյութերի հարուստ պաշար է, որն օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Այն նաև օգնում է բուժել փորլուծությունը: Բացի այդ, այս թուրմը կարող է դառնալ կարմիր գինու փոխարինիչ, եթե ալկոհոլը հակացուցված է:

 

Պատրինջ (մելիսա) դեղատու

 

8

 

Հանգստացնող թեյ է, որն օգնում է կարգավորել նյարդային խանգարումների հետևանքով առաջացած մարսողական խնդիրները: Այն ազատում է լարվածությունից, մեղմացնում է ցավը, օգնում է ավելի լավ կենտրոնանալ:

 

Երեքնուկ (Клевер)

 

klever

 

Այս թեյը շատ օգտակար է հազի ժամանակ (մեղրով), լյարդի համար և կանանց հատուկ ցավերի դեպքում: Խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի դեպքում՝ հասարակ թեյի փոխարեն (առանց քաղցրացուցիչների):

 

Վարդ

 

4be6ec2aa709

 

Վարդի թեյը բարձրացնում է տրամադրությունը: Սա հակավիրուսային թեյ է, որն ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն թրմելուց հետո այն շատ արագ կորցնում է իր համը, ուստի սառած թեյն արդեն չի կարելի խմել:

 

Սամիթ (արմատներն ու սերմերը)

 

image

 

Այս ըմպելիքը բարելավում է մարսողությունը և օգնում է ազատվել փորափքանքից, ուստի այն կարելի է տալ նույնիսկ նորածին երեխաներին: Բացի այդ, այս թեյը շատ օգտակար է հազի, մրսածության և ականջաբորբի (օտիտ) դեպքում:

 

Գետնամորու տերևներ

 

polsa-jagod

 

Այս թեյը մաքրում է արյունը, նպաստում է արյան արտադրմանը, հանգստացնում է ու ամրապնդում առողջությունը: Ցանկության դեպքում թեյին կարելի է ավելացնել նաև չորացրած հատապտուղները:

 

Հազարաթերթիկ (Тысячелистник)

 

tysiachelistnik3

 

Գաստրիտի դեպքում խորհուրդ է տրվում 1 թ.գ. հազարաթերթիկը 5-10 րոպե եփել 1 բաժակ եռման ջրում և խմել (կես բաժակ): Ստամոքսի ցավերի ժամանակ նաև խորհուրդ է տրվում թրմել հազարաթերթիկի և երիցուկի ծաղիկների խառնուրդը:

 

Նարդոս (Лаванда)

 

bez-nazvaniya

 

Հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է շնչառությունի, բարելավում է քնի որակը, կազդուրում է հիպոտոնիայով տառապողներին: Այս թեյը նաև շատ արդյունավետ է միգրենի դեպքում և օգնում է մաքրել օրգանիզմը շլակներից:

 

Խատուտիկ

 

oduvanchik-lekarstvennyj-2

 

Այս թեյը կօգնի լյարդին հաղթահարել ծանրաբեռնվածությունի՝ հատկապես ալկոհոլի, ծխախոտի կամ դեղորայքի օգտագործման դեպքում: Այն նաև ազատում է փորկապությունից և նպաստում է սննդից ստացված օգտակոր նյութերի արագ յուրացմանը:

 

Լորենի

 

lipa_01

 

Հանգստացնող թեյ է, որն ազատում է անհանգստությունից ու իջեցնում արյան ճնշումը: Խորհուրդ է տրվում օգտագործել միգրենի դեպքում: Լորենու մեղրով երկու բաժակ լորենու թեյ խմելը կօգնի կանխել մրսածությունը, սակայն պետք չէ կրկնել այս պրոցեդուրան ամեն օր, քանի որ այս թեյը քրտնամուղ միջոց է և լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում սրտի համար:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular