ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք չի ասում, որ չենք ձգտում խաղաղության, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք․այո՛, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկասկած, Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե այդ հարցն օրակարգում ընդգրկելով՝ նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը։

«44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո պարտությունների շարանը շարունակվում է, ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում: Լսումներ անցկացնելով, քննարկելով՝ հնարավորություն ունեինք նշել բոլոր այն «կարմիր գծերը», որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և Արցախին։ Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիտարկմամբ՝ այս միջոցառումները ժամանակավրեպ են և լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, մեծ քար կնետվի նաև Արցախի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման հնարավորությունների վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular