ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը մեկնել է Ալբանիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 17-ին մեկնել է Ալբանիա, հաղորդում է «Արմենպրես»-ը: 

Այցը կազմակերպվել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով։ Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասապօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և մշակույթի և զբոսաշրջություն նախարար Մեհմեթ Նուրի Էրսոն:

Այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ալբանական համագործակցության վիճակն ու հեռանկարները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular