Արտակարգ դեպք Երեւանում. երիտասարդներից մեկը հրազենային վնասվածք ունի, մյուսը՝ քթի կոտրվածք
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանում, այսօր՝ հունվարի 11-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով եւ քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երեւանի բնակիչներ 36-ամյա Արթուր Ս.-ն եւ 31-ամյա Ռոման Դ.-ն: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։
Արթուր Ս.-ն հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռոման Դ.-ն ստացել է քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների եւ քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։
Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել հանցագործությունը կատարողին կամ կատարողներին: