Ինչպիսի տեսք ունեն «ВИА Гра»-ի ոսկե կազմի աղջիկներն այսօր
ՎԻԴԵՈԸնդունված է «ВИА Гра» հայտնի խմբի «ոսկե» կազմ համարել Ալբինա Ջանաբաեւային, Վերա Բրեժնեւային եւ Նադեժդա Գրանովսկայային (խումբը տարբեր կազմով գոյություն ունի արդեն 18 տարի): Այս եռյակը միասին հանդես է եկել 2004 թվականի սեպտեմբերից մինչեւ 2006-ի հունվար:
Երաժշտական քննադատները նրանց խմբի պատմության մեջ ամենասեքսուալ եւ հաջողակն են համարում: Հենց այս կատարողների մասնակցությամբ է «ВИА Гра»-ն առավելագույն թվով երգեր, հոլովակներ եւ ալբոմներ թողարկել, իսկ խումբը ռուսական ռադիոյի եւ հեռուստատեսության վարկանիշների, ինչպես նաեւ ալբոմների վարկանիշների առաջատարն է եղել:
Օրերս աղջիկները Սոչիում կրկին միասին բեմ են բարձրացել՝ ելույթ ունենալով կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի ստեղծագործական երեկոյին: Նրանք մի քանի երգ են կատարել, այդ թվում՝ 2000 թվականին հիթ դարձած «Сто шагов назад» կոմպոզիցիան:
«Հուզիչ է վերադառնալ անցյալ, թեկուզ մեկ երգով... բայց հրաշալի էր... կարեւոր չէ, ինչպիսին են կոչում մեր կազմը: Կարեւոր է այն, որ մենք երեքով սեր էինք փոխանցում, հաճելի է, որ այսօր նույնպես դա ձեզ դուր է գալիս»,- Instagram-ում հրապարակած լուսանկարը մակագրել է Վերա Բրեժնեւան: