ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


23 մարդ է զոհվել արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետևանքով. «Ալ Մայադին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 23-ի: Ինչպես հունվարի 18-ին հաղորդել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ ամբողջ ընտանիքներ։ում են «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարները: Ինչպես նշում է հեռուստակայանը, հինգ բնակելի տուն լիովին ավերվել է, վնասվել են եւս տասնյակ շենքեր: Փլվածքների տակ մինչեւ հիմա մարդիկ են մնում: Չդադարող ավիահարվածների պատճառով շտապ օգնության մեքենաները չեն կարողացել գնալ տուժած շրջաններ, իսկ տեղում աշխատող փրկարար բրիգադները հարկադրված են եղել դադարեցնելու որոնողական գործողությունը:

Որոշ ժամանակ առաջ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցան հայտարարել է Սանայի ինտենսիվ ռմբակոծման մասին այն բանից հետո, երբ ցերեկը հուսիները հարձակվել են Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա: Սանայի ծայրամասի Էլ Լիբի թաղամասում էին գտնվում օդաչուական ուսումնարանի եւ հակաօդային պաշտպանության ուսումնարանի կենտրոնականայնները, որոնք կարող էին դառնել ռմբակոծումների թիրախներից մեկը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄԷ-ում անօդաչուների գրոհի է ենթակվել Աբու Դաբիի Ազգային նավթընկերության (ADNOC) ենթակառուցվածքը, ինչպես նաեւ շինարարական հրապարակը Էմիրությունների մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի շրաջանում: ADNOC-ի օբյեկտներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվել է չորս մարդ, ավելի քան հնգը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular