Գազի գնի բարձրացումը նոր թանկացումների կբերի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխանցմամբ՝ հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ–ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։
Հիշեցնենք, այս տարի զգալի աճելու են նաև խմելու ջրի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ այս ամենը շղթայական թանկացումներ է բերելու բոլոր ոլորտներում։ Փաշինյանական իշխանությունները, թերևս, փոքր խորամանկություն են ուզում անել։ Բարձրացնել սակագները խոշոր ընկերությունների և խոցելի խավերի համար, անփոփոխ թողնել սակագինը բնակչության հիմնական մասի համար։ Այսկերպ իշխանությունը փորձելու է քարոզչական էֆեկռ ապահովել՝ իբր իրենց ջանքերի շնորհիվ կարողացան անփոփոխ թողնել սակագինը ՀՀ բնակչության համար։ Դե իսկ խոցելի խավին հիշելու կարիք չկա, խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են։ Իհարկե, այս փոքր խորամանկությունը կարճատև արդյունք կարող է ապահովել։
Միևնույն է՝ կարճ ժամանակ անց հանրությունը բախվելու է առաջին անհրաժեշտության ապրանքների զգալի թանկացմանը, իր կաշվի և դրամապանակի վրա զգա դրանք։ Իսկ սոցիալական հարցերում ձախողումը կարող է հանգեցնել խնդիրների Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի համար։
Արման Ավետյան