ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրվել է Եվրախորհրդարանի նոր խոսնակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել 43-ամյա փոխխոսնակ Ռոբերտա Մետսոլան: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նման որոշում են կայացրել հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 458 պատգամավոր 690-ից: Քվեարկությունը հեռավար է անցկացվել:

Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցչին ընտրել են քվեարկության առաջին փուլում: Մետսոլան կդառնա Եվրախորհրդարանի առաջին կին խոսնակը 1999 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ ընտրությունները նշանակվել էին Եվրախորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Սասոլիի մահից հետո: Վերջինս կյանքից հեռացել է հունվարի 11-ին 65 տարեկանում: Նրա մոտ իմունային համակարգի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular