ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ»-ը: 

BOTAŞ  և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։ 

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։ Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։ 

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։ Իգդիրից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն կմատակարարվի օրական 1,5 մլն խմ գազ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular