ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեեւ չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։

Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը։ Հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, հավանաբար՝ հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular